ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Բայդենը երկարաձգել է Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցները
14:12, 14.06.2022 | mamul.am
6063 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների ռեժիմը:

«Բելառուսի կառավարության որոշ անդամների գործողություններն ու քաղաքականությունը, ինչպես նաև բելառուսական ռեժիմի վնասակար գործունեությունն ու չարաշահումները շարունակում են վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- նշված է հրամանագրի տեքստում:

Հիշեցնենք՝ Բելառուսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանվել են Ջորջ Բուշ կրտսերի կողմից՝ 2006թ-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր