ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Սուպերմարկետներում բանանի տուփերում հայտնաբերվել է 840 կգ կոկաին
18:30, 19.06.2022 | mamul.am
7506 | 0

Առնվազն երկու չեխական սուպերմարկետներ՝ Ջիչին և Ռիխնով նադ Կնեժնոուի քաղաքներում բանանով տուփեր են ստացել, որոնք պարունակում են կոկաինի մեծ խմբաքանակ, հայտնում է The Guardian-ը։

Սուպերմարկետի աշխատակիցները բանանի տուփերում հայտնաբերել են 840 կգ կոկաին, երբ ստուգել են ընդունված ապրանքները: Արգելված ապրանքի մոտավոր արժեքը կազմում է մոտ 80 մլն եվրո։ Ենթադրվում է, որ սխալմունք է եղել, որի պատճառով մթերային խանութները թմրանյութ են ստացել։

Չեխիայի ոստիկանությունն այժմ ստուգում է մյուս խանութները, որոնք նույն ճանապարհով բանան են ստացել Կենտրոնական Ամերիկայից:

Սուպերմարկետներում բանանի տուփերում հայտնաբերվել է 840 կգ կոկաին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր