ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+15 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար անհատականություն է
21:18, 19.06.2022 | mamul.am
8719 | 0

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար մարդ է։ Լոս Անջելեսի մարզադաշտում իր համերգի ժամանակ նա Էմմային բեմ է բարձրացրել է և խնդրել իր աղջկան դիմել «նրանք/նրանց» դերանուններով:

Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար անհատականություն է

«Նախորդ անգամ մենք միասին ելույթ ունեցանք մեծ մարզադաշտում, և ես խնդրեցի, որ «նրանք» բոլոր երգերն ինձ հետ երգեն, բայց «նրանք» հրաժարվեցին։ Այսպիսով, այսօր հատուկ իրադարձություն է: «Նրանք» շատ-շատ զբաղված են։ Բայց ես պատրաստ եմ մի ամբողջ կարողություն տալ «նրանց» հետ թեկուզ ամեն օր միասին ելույթ ունենալու համար, քանի որ «նրանք» իմ սիրելի բեմական գործընկերն են»,- ասել է երգչուհին:

Դերասանուհու դուստրը վերջերս արմատապես փոխել է իր կերպարը։ Էմմա Մարիբելը կարճ կտրել է մազերը, հրաժարվել աղջկական զգեստներից և սկսել կրել լայն ձևվածքով հագուստ, ջինսեր և երկար շապիկներ։

Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար անհատականություն է

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր