ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը
14:32, 22.06.2022 | mamul.am
6623 | 0

45 տարեկանում երիկամի վիրահատության ժամանակ սրտի կանգի հետևանքով մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը։

Երգիչը տառապել է երիկամների և սրտի սուր անբավարարությամբ։ Բացի դրանից նրա մոտ ասթմա է ախտորոշվել։ Մահից առաջ երգչին արհեստական ​​կոմայի մեջ են գցել։

Պիեռ Նարցիս Դե Նապոլի Դե Սուզան ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Նա իր ստեղծագործական ուղին սկսել է 1990-ականներին՝ ստեղծելով իր առաջին խումբը, որը հանդես է եկել ակումբներում։ 2003 թվականին երգիչը մասնակցել է ռուսական «Фабрика звезд» շոուին, որտեղ թողարկել է «Шоколадный заяц» հիթային երգը։ Նարցիսի առաջին և միակ «Шоколадный заяц» ալբոմը թողարկվել է 2004 թվականին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր