ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+29 °C
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 1000-ը
12:00, 23.06.2022 | mamul.am
2520 | 0

Աֆղանստանի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Հիմնական ավերածությունները տեղի են ունեցել Պակիստանի հետ սահմանակից Պակտիկա և Հոստ նահանգներում:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն (USGS) ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շուրջ 10 տոննա դեղորայք է ուղարկել այդ երկիր:

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 1000-ը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր