«Նախորդ նիստերից մեկում հայտարարեցի, որ պատրաստվումն ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը»,- այսօր՝ Կառավարության նիստին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը»,- նշեց նա։ «Կարծում եմ, որ էս շրջանակներում պիտի միանգամից նախագծերը պատվիրենք, նաև մեր չեմպիոնների հետ խորհրդակցենք, որովհետև նրանք հետագա կառավարմանը շատ կոնկրետ մասնակցություն պետք է ունենան»,- հավելեց Կառավարության ղեկավարը: |