ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+31 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Հայկական միֆերից է՝ երբ լինենք ուժեղ և ինքնաբավ, մեզ հետ հաշվի կնստեն»․ Արշալույս Մղդեսյան
00:18, 25.06.2022 | mamul.am
1818 | 1

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական միֆերից է՝ երբ լինենք ուժեղ և ինքնաբավ, մեզ հետ հաշվի կնստեն։ Լավ ցանկություն է, բայց հայաստանյան ներկա իրողություններից ու մարտահրավերներից կիլոմետրերով հեռու։ Սա իմ կարծիքն է, ես կարող եմ, իհարկե, սխալվել։
Ուրեմն, 3 մլն բնակչությամբ (ծերացող) և սահմանափակ այլ ռեսուրսներով Հայաստանը չի լինի էնքան ուժեղ ու ինքնաբավ, որ ինքնուրույն կառավարի ու չեզոքացնի իր սպառնալիքները, որոնք այս պահին գալիս են գոնե երկու հարևանից` 9-10 միլիոնանոց Ադրբեջանից ու 80 միլիոնանոց Թուրքիայից։ Որքան էլ ձգտի, մեծացնի բանակը, տնտեսությունը, չի ստացվի։
Էստեղ հաճախ բերվում է Իսրայելի օրինակը, իսկապես։ Բայց Իսրայելն ԱՄՆ ունի` քաղաքական էլիտայի վրա ազդող հսկայական լոբբիստական կազմակերպություններով։ Ու շնորհիվ ԱՄՆ-ի Իսրայելն էս պահին փաստացի հակամարտում է մի կիսապետության` Պաղեստինի հետ, որը անգամ նորմալ հրթիռներ չունի։
Ու հա դրա հետ մեկտեղ հայկական մի անկեղծ մղում կա, որ առկա և պոտենցիալ դաշնակիցները, Ռուսաստանը, կամ Իրանը, ԱՄՆ-ն (ով ինչպես կուզի), որոնք պետք է որ աջակցեն էն չդաշնակիցներից բխող վտանգների չեզոքացման հարցում, Հայաստանի հետ հավասարը հավասարի խոսեն։ Բայց երբ հավասարի նման Հայաստանից հաշիվ են պահանջում, հայկական քաղաքական միտքը հիշում է իր փոքր և թույլ լինելու մասին (թե բա մեզնից ինչ եք ուզում):
Ու հատկապես էդ ժամանակ հնչում է հետևյալ պատասխանը` ընկեր դու կամ հավասար ես, կամ փոքր։ Դրանք տարբեր կարգավիճակներ են, պատասխանատվության աստիճանների ահռելի տարբերությամբ։ Ընտրի ու էդ ընտրությանդ հետ հաշտվիր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր