ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թող Լավրովը պատասխանի՝ որն է Լեռնային Ղարաբաղը»․ Վահրամ Աթանեսյան
23:42, 24.06.2022 | mamul.am
4162 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության «չգոյության» մասին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը մեզանում ապոկալիպտիկ դատողությունների առիթ է դարձել։ Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը Լավրովը չի ձևավորել, որպեսզի մի հայտարարությամբ էլ ինքը լուծարի։ Դրա համար հարկ է ԵԱՀԿ գագաթաժողով գումարել և իրավական ուժ ունեցող որոշում ընդունել։ Երկրորդ, ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է ԼՂ խնդիր ստեղծել, այլ ԼՂ խնդրի լուծման համար է այդ խումբը և նրա համանախագահությունը ստեղծվել։ Նոյեմբերի 9/10-ի Հայտարարության տակ առկա է նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Այնտեղ խոսք չկա, որ ԼՂ խնդիրը «լուծված է»։ Ավելին, հստակ գրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ, կա Լաչինի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին։ Հիմա թող Լավրովը պատասխանի՝ ո՞րն է Լեռնային Ղարաբաղը, ի՞նչ է նշանակում նրա կապը ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Հայաստանի հետ։
Հ․Գ․ Երբ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահը խոսեց «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» մասին, Արցախի Ազգային ժողովի կորովի քաղաքական ուժերը հաջորդ օրը մի աշխարհացունց հայտարարություն ընդունեցին։ Իսկ Լավրովի ասածներն ընդունվում են ի գիտությու՞ն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր