ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը. «Տեսախցիկների առաջ դիտմամբ գրիչ գողացողը նույն դիտմամբությամբ, նույն լկտիությամբ, ի տես աշխարհի, ի տես բոլոր հայերիս, 4 տարի առաջ գողացավ հայ ժողովրդի հավատը, արժանապատվությունը, պատմությունը, հաղթանակները, Արցախը, ապագան/կարող եք ինքներդ շարունակել ցանկը․․./ և, այդ, հրապարակավ գողացածը նվիրեց հայի թշնամիներին․.․ Հետո նույն ցինիկությամբ, ջեբկիրի ճարպկությամբ, ինչպես այսօր, գրիչը ծոցը դնելիս, թափ տվեց ուսերը և աչքի պոչով խորամանկ ստուգեց՝ նկատե՞ցին․․ |