ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Դիմադրություն» շարժումն անում է այնքան, որքան կարողանում է․ դժգո՞հ եք, ինքներդ դուրս եկեք հրապարակ»․ Ա․ Պեպանյան
19:42, 27.06.2022 | mamul.am
2736 | 1

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «Դիմադրության շարժման ընդդիմադիրներին
40 տարի առաջ անհաղթահարելի մղում ունեցա պատմավեպ գրել: Ընտրությունս կանգ առավ անտիկ աշխարհի վրա: Որոշեցի պարզել, թե մեր գրողներն ինչ գործեր ունեն այդ շրջանի մասին: Կարդացի գործերն ու ինձ վատ զգացի` անտիկ աշխարհի հզոր ոգին չկար այնտեղ, մեր պատմական դեմքերը կենցաղային մակարդակի էին իջեցված ու գրականությունից խեղճության հոտ էր փչում: Առաջին միտքս էր մի հոդված գրել ու ջախջախել այդ գրողներին: Հետո ասացի ինքս ինձ` իսկ մի հոդվածով ընթերցողին ինչպե՞ս եմ ապացուցելու, որ այդ գրքերում առկա են վերը նշված թերացումները, երբ ընթերցողն ինքը բավարար պատկերացում չունի անտիկ աշխարհի ոգու մասին: Հոդված գրելը թողեցի ու գտա լուծումը` այլոց քննադատելու փոխարեն ստեղծել վեպ, ուր չեն լինի նշված թերացումները, ուր կներկայացվի այդ շրջանի իրական ոգին, որը կլինի խեղճությունից զերծ գործ:
Դա ինձանից պահանջեց ամբողջ հինգ տարվա չարչարանք, ու գրականագետ Զավեն Ավետիսյանն իմ «Հուլիոս Կեսար» վեպի մասին գրեց, թե այս վեպը գալիս է հայ պատմագեղարվեստական արձակը ասիական մակարդակային ճորտությունից ազատագրելու:
Այսինքն ես այլոց մեղադրելու, նշավակելու փոխարեն արեցի այն, ինչը պակաս էր և ուրիշը չէր անում:
Ինչու սա հիշեցի և ինչու եմ հիմա սա գրում:
Այս ու այնտեղ հանդիպում եմ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների քննդատությանը, նշավակմանը, անգամ հեգնանքին Դիմադրության շարժման հասցեին:
Հարգելիներս, Դիմադրության շարժումն անում է այնքան, որքան կարողանում է: Դժգո՞հ եք, այդ դեպքում, քանի որ քաղաքական կուսակցություն եք ու ձեզ ընդդիմադիր եք հռչակել, ապա ինքներդ դուրս եկեք հրապարակ ու արեք այն, ինչը պակասում է ըստ ձեզ, ինչը անհրաժեշտ եք համարում երկիրը գահավիժումից փրկելու համար: Ձեր քննադատությունն ու հեգնանքը գրոշ չարժեն:
Դուրս եկեք ասպարեզ... չէ որ քաղաքական ուժ եք դուք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր