ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+30 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Պատերազմի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը». Վարդան Ոսկանյան
20:42, 28.06.2022 | mamul.am
2954 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական ու անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները։
Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ կողմերը հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։
Ադրբեջանում սա կարծես թե վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում դեռևս՝ ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական և հասարակական վերնախավերի բոլոր պատրանքներն առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։
Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման ու կործանման ականատես այս հնամյա արևի տակ։
#հավերժականՀայաստանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր