Խմբագիր Հակոբ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վիեննայում իր վերջին ելույթով եվրոպական շրջագայությունն ավարտեց Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելով նյույորքաբնակ ռեժիսոր Կարինե Քոչարյանի «Երեք խնձոր ընկավ երկնքից» բեմադրությունը/Նարինե Աբգարյանի համանուն վեպի սցենարով/։ Արցախն իր մշակույթով երեկ Ավստրիայում էր՝ ցույց տալով, որ չնայած ծանր վիճակին, արցախցիները ուժեղ են ոչ միայն իրենց հերոսությամբ, այլև՝ մշակույթով։ Ներկայացմանը և ռեժիսորի հետ մեր զրույցին կանդրադառնանք հաջորդիվ, առայժմ միայն՝ մի քանի լոսանակար»։ |