ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.96, EUR 412.94, RUB 6.70, GBP 491.13
+29 °C, +21 °C ... +38 °C Վաղը`+37 °C
«Բռնապետիկը հանձնարարել է միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ դատավորներին և դատախազին»․ Ա․ Իշխանյան
20:36, 29.06.2022 | mamul.am
1494 | 0

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են։ Վարչապետ կոչեցյալ, բռնապետիկը բարձր վարձատրվող իր ստրուկ-պատգամավորներին հանձնարարել է, որպես կոճակներ, միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ՝ այս անգամ դատավորներին և դատախազին։ ԱԺ կոչվող բալագանում «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի։ Ելույթ են ունենում թեկնածուները, խոսում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և այլ անհեթեթությունների մասին, լուրջ դեմքերով պատասխանում, նույն լուրջ դեմքերով տրված հարցերին։ Բեմադրությանը, բացի գլխավոր հերոսներից, որոնք բնականաբար ստանում են բռնապետիկի բոլոր ստրուկ-պատգամավորների ձայները, մասնակցում են նաև ստատիստներ՝ դատավորների իբր թեկնածուներ, որոնք նախապես իմանալով, որ ստանալու են 0 ձայն, այնուամենայնիվ մասնակցում են ներկայացմանը։ Դե՛ հիմա, մեկ էլ տեսար այլ պաշտոնի նշանակեն, հո դեմ չեմ գնալու․․․բա որ․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր