ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Ռուսներին թույլ կտան ավելի շատ գումար փոխանցել արտերկիր
22:42, 29.06.2022 | mamul.am
2757 | 0

ՌԴ Կենտրոնական բանկը մտադիր է ռուսաստանցիներին թույլ տալ ավելի շատ գումար փոխանցել արտերկիր։ Ընթացիկ սահմանաչափերի բարձրացման մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 29-ին, հայտարարել է Էլվիրա Նաբիուլինան։

«Ինչ վերաբերում է, օրինակ, քաղաքացիների կողմից գումար փոխանցելու՝ 150000 դոլարի սահմանաչափին, մենք պատրաստ ենք էականորեն ավելացնել այդ գումարը։ Մենք նույնիսկ մտածեցինք այս սահմանաչափը չեղարկելու մասին, բայց դրա համար անհրաժեշտ է փոխել օրենսդրությունը»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում РБК-ն։

ԿԲ նախագահը չի նշել սահմանաչափի բարձրացման չափը։

Հունիսի 8-ից գործում է 150000 ԱՄՆ դոլարի սահմանափակումների նշված ծավալը։ Մինչ այդ թույլատրվում էր փոխանցել ընդամենը 50000։ Սահմանաչափը կիրառվում է ռուսական բանկի հաշվից արտասահմանում կամ մեկ այլ անձի փոխանցման դեպքում: Կանոնը վերաբերում է բարեկամ երկրների բնակիչներին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հիմնական տոկոսադրույքի նվազեցման հնարավորությունը կքննարկվի Կենտրոնական բանկի հաջորդ նիստերում։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիստյուխինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր