Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Օդեսայի շրջանի տարածքը ռուսական զորքերից։ Այս մասին երեկոյան ամփոփում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Չդիմանալով մեր հրետանու, հրթիռային և ավիացիոն ստորաբաժանումների կրակային ազդեցությանը՝ ռուսական զորքերը հեռացան Զմեյնի կղզուց։ Այսպիսով, Օդեսայի շրջանն ամբողջությամբ ազատագրված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, գլխավոր շտաբը նշել է, որ ռուսական զորքերի «Կալիբր» տիպի ծովային թևավոր հրթիռների երեք կրիչներ պատրաստ են Սև ծովում հրթիռային զենք կիրառելու համար։ |