ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.09, EUR 419.78, RUB 6.70, GBP 495.67
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Սոլովյովը 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
22:48, 01.07.2022 | mamul.am
10493 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայկական հանրության մի զգալի մասի «սրտի բանախոս» Վլադիմիր Սոլովյովը 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ իր ռադիոհաղորդմանը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին հրավիրելու համար:
Սոլովյովը թերևս «մինչև աքլորականչ» կհասցնի Ադրբեջանից ներողություն խնդրել երեք, իսկ գուցե նույնիսկ 13 անգամ, կամ այլ կերպ ասած՝ որքան անհրաժեշտ կլինի Բաքվի հետ պայմանավորվածություններ քննարկող Ռուսաստանին:
Թվում է, որ՝ դե ինչ կա, կարևորը Արցախի ԱԳ նախարարը եղել է եթերում, հետո Սոլովյովն ինչքան ուզում է, թող ներողություն խնդրի: Եվ մեծ հաշվով այդ հանգամանքը իհարկե կա: Բայց նաև մեծ հարց է, թե ի՞նչն է ավելի մեծ նստվածք թողնելու իրականության մեջ՝ Արցախի ԱԳ նախարարի հետ նրա հարցազրու՞յցը, թե՞ Ադրբեջանի հասցեին հնչեցրած ներողությունները:
Իսկ հայկական հանրությունը կարծում եմ հաջորդ անգամ ավելի երկար կխորհի, մինչ հայկական համացանցում Սոլովյովի որևէ ականջահաճո հայտարարություն ինքնամոռաց տարածելը:
Մյուս կողմից, խնդիրը իհարկե Սոլովյովը չէ, այլ անկախության շրջանում հայկական հասարակական-քաղաքական վերնախավի ինստիտուցիոնալ բացակայությունը: Այդ վերնախավի առկայությունը պետք է ապահովեր, որպեսզի Հայաստանի հանրությունը չմնար արտաքին «ականջահաճո» որևէ երևույթից «կախվածության» մեջ, գրեթե ինքնամոռաց փնտրելով, թե աշխարհի որ երկրում կասվի իր համար մի որևէ հաճելի կամ մխիթարական խոսք, այն Հայաստանում տարածելու համար: Մի երևույթ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնակից սուբյեկտների գերակշռող մասը կամա, թե ակամա խթանում է առավել ևս այսօր»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր