ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես». Ավետիք Իշխանյան
20:00, 04.07.2022 | mamul.am
4022 | 2

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նախօրեի գրառումը․ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Նայում էի այսօրվա լրահոսը։ Արդեն վաղուց չեմ զարմանում պատերազմում պարտված, դեռևս պատերազմի վերքերը չսպիացած, համատարած աղքատության ֆոնին Հայաստանում անցկացվող շքեղ հարսանիքների վրա։ Բայց, պարզվում է ուրախություններն այդքանով չեն ավարտվում։ Այսօր բռնապետիկի կեղծ ժպիտով, երջանիկ մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես։

Պարզվում է Պոլիտեխնիկական համալսարանի հոբելյանական․․․ 89-րդ շրջանավարտների օրն է։ Եվ այդ «հոբելյանի» առթիվ ԿԳՄՍ նախարարն ինքը հագնելով դիմակահանդեսային կոստյում կազմակերպել է հերթական բեմադրությունը, այդ հագուստով, քծնական ժպիտը դեմքին կանգնել տիրոջ կողքին։ Նրա համար ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք․․․

Եվ ի՞նչ, Պոլիտեխնիկի գիտնականները, ուսանողներն «ուշադիր» լսում և ծափահարում էին հայրենիքը հանձնած և հանձնելը շարունակողին, ով ատում է, իր իսկ խոսքերով, ազգի էլիտային, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կրթված, գիտակից, հայրենիքի համար ցավ ապրող մարդիկ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր