ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
23:18, 06.07.2022 | mamul.am
2655 | 0

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատել է, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելել է նա:

Կարեն Սարուխանյանը պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրությամբ․ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր