ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Սամվել Բաբայանն ու թիմը իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ «Հրապարակ»
09:24, 07.07.2022 | mamul.am
6151 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը՝ փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից:

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում: Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ և բնակարաններ կառուցել՝ հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար:

Անգամ տարածքներն են նշում․ մեկը՝ զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր՝ «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր