ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ. ՊՆ
19:39, 07.07.2022 | mamul.am
6799 | 0

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան․ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր