ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Առնվազն ևս 40 տարի ամառը Երկրի վրա գնալով տաքանալու է. ՄԱԿ
21:30, 21.07.2022 | mamul.am
4660 | 0

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Երկրի վրա ջերմային ալիքներն ավելի հաճախակի և ինտենսիվ կդառնան։

Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Տաալասը, հայտնում է Bloomberg-ը։

Այս ամառը եվրոպական երկրներ բերեց ջերմաստիճանի նոր ռեկորդներ. առաջին անգամ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ջերմաչափերը բարձրացան 40°C-ից: Իրավիճակն էլ ավելի բարդ է Պիրենեյան թերակղզում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47°C-ի, իսկ շոգից մահացել է ավելի քան հազար մարդ։ «Կլիմայի բացասական միտումները կշարունակվեն առնվազն մինչև 2060 թվականը: Կլիմայի փոփոխության պատճառով ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դառնում»,- ասել է Թաալասը:

Նա համեմատել է ներկայիս կլիմայական իրավիճակը մարզիկի հետ, ում անընդհատ դոպինգ են տալիս։ Այդպես է մարդկությունը, որը չի դանդաղում և շարունակում է ջերմոցային գազեր արտանետել երկրագնդի մթնոլորտ:

ՄԱԿ-ն ակնկալում է առողջապահական համակարգերի բեռի մշտական ​​աճ, անտառային հրդեհների հաճախականության ավելացում և աննորմալ շոգի պատճառով բերքի վնասում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր