Այսօր առավոտյան ուկրաինական Խարկով քաղաքը, ըստ տեղական ԶԼՄ-ների, գնդակոծվել է «Ուրագան» համազարկային հրթիռային համակարգերից: Մասնավորապես, կրակի տակ են հայտնվել մարդաշատ հրապարակը և մեծ շուկայի մոտ գտնվող կանգառը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ականատեսներն ու տուժածները տեսել են այրվող մարդկանց։ Քաղաքի պաշտոնյաներն ասել են, որ շուկայում բացարձակ ոչ մի ռազմական օբյեկտ չկա: Նրանց տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Խարկովի շուկայի գնդակոծությունը։ |