ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները»․ Ա․ Աբովյան
12:48, 23.07.2022 | mamul.am
6743 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ հանրության տրամադրությունները լիովին կտրված են իրականությանից։

Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես մարդիկ, որոնց Հայրենիքը կանգնած է ԻՐԱԿԱՆ մասնատման և պատերազմի առջև ինքնամոռաց քննարկում են հարցեր, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրական խնդիրների և վտանգների հետ։

Համաձայն եմ, որ այս համատարած հանրային աբսուրդը իրականում շատ հմուտ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է, սակայն միևնույն է, չեմ կարող ընդունել այն փաստը, որ մարդկանց մոտ կարելի է այսպես հեշտ վերացնել ինքնապաշտպանական բնազդը։

Օրինակ` ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան հերթով շտապ ժամանել ԱՄՆ ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները կամ ինչո՞ւ են Իրանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով իրենք իրենց «ճղում» մեջտեղից, պնդելով, որ Իրանի և Հայաստանի սահմանը անձեռնամխելի է։

Մենք գոնե հասկանու°մ ենք, թե ինչ°է մեզ սպասում»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր