Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկժամյա հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Խոսելով տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության նկատելի ընդլայնման մասին՝ իրանական պետության ղեկավարը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վնասակար են համաշխարհային տնտեսության, հատկապես Եվրոպայի համար։ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում և ասել, որ իր երկրի դերն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին կշարունակվի։ |