ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Ֆիլիպինների համալսարաններից մեկում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
16:42, 24.07.2022 | mamul.am
4202 | 0

Ֆիլիպինների Քեսոն Սիթիում գտնվող Ատենեո դե Մանիլայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է ABS CBN-ը՝ վկայակոչելով ոստիկանապետին։

Ուսանողներից մեկի խոսքով՝ տղամարդը կրակել է մի աղջկա և նրա թիկնապահի վրա։

Մահացել են Բասիլան նահանգի Լամիտան քաղաքի նախկին քաղաքապետ Ռոուզ Ֆյուրիգեյը և նրա օգնական Վիկտոր Կապիստրանոն։

Մահացածների թվում կա անվտանգության աշխատակից։ Վիրավորվել է նաև նախկին քաղաքապետի դուստրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր