ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է ուկրաինական նավահանգիստներից ամսական 5 մլն տոննա հացահատիկ արտահանել։ «Մենք կցանկանայինք վերադառնալ այս նավահանգիստներից մինչպատերազմյան արտահանման ցուցանիշներին։ Խոսքը ամսական 5 մլն տոննայի մասին է»,- ասել է Գրիֆիթսը։ «Մենք կցանկանայինք հասնել այս նպատակին որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։ Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ը չի ակնկալում, որ հուլիսի 22-ին Ստամբուլում հացահատիկի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններին կհետևեն Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրեր։ «Շատերը հարցնում են՝ կհետևե՞ն հետագա պայմանավորվածություններ: Իհարկե, մենք հույս ունենք, բայց դա հաստատ չէ»,- ասաց նա։ |