ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ
21:24, 04.08.2022 | mamul.am
4341 | 0

Օրվա ընթացքում Ղարաբաղում խաղաղապահներն արձանագրել են Ադրբեջանի կողմից 4 խախտում, սպանվել են ղարաբաղյան կազմավորումների 2 ներկայացուցիչներ, վիրավորվել՝ 14-ը, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք։ Ուժեր, որոնց հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների 2 ներկայացուցիչներ, 14-ը՝ վիրավորվել»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթել է։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր