ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Միայն հայերս ենք հրապարակայնացնում ռազմաճակատային և ցանկացած լուր»․ Վ․ Աթանեսյան
23:12, 06.08.2022 | mamul.am
1947 | 1

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Որևէ թուրք հերքո՞ւմ է իրենց ՊՆ հաղորդագրությունը, որ երկու զինծառայող ևս է եղել «քարաթափման հետևանքով»։ Ամբողջ Ադրբեջանը գիտի, որ նրանք uպանվել են ԼՂ-ում ձեռնարկած ագրեսիայի հետևանքով։ Բայց բոլորը համակերպվում են պաշտոնական տեղեկատվության հետ։ Պատերազմում՝ ինչպես պատերազմում։ Այս սկզբունքը դեռ ոչ ոք չի բեկանել և չի բեկանելու։ Ով կասկածում է՝ թող կարդա պատերազմի մասին ուկրաինական և ռուսաստանյան տեղեկագրերը։ Միայն հայերս ենք հրապարակայնացնում, մի բան էլ ավելի՝ ծաղկեցնում ռազմաճակատային և առհասարակ ցանկացած լուր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր