ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Եթե ինչ-որ մեկին թվում է՝ «Աղավնոյի մղձավանջը» չի հասնի Հայաստան, խորհուրդ կտամ ուսումնասիրել 3 փաստ». Արման Աբովյան
14:48, 08.08.2022 | mamul.am
2885 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Աղավնո... Ադրբեջանցիները չպետք է նույնիսկ դիպչեն մեր պատմությանը և հիշատակին։

Հ. Գ. Իսկ եթե ինչ-որ մեկին թվում է, որ «Աղավնոյի մղձավանջը» չի հասնի Հայաստան, ապա խորհուրդ կտամ այդ մարդկանց պարզապես ՈՒՇԱԴԻՐ ուսումնասիրել երեք փաստ։

Թրքալեզու, քոչվոր, օկուպացիոն ուժերի ղեկավար և ռազմական հանցագործ Ալիևի հայտարարությունները Հայաստանի ողջ տարածքի պատկանելիության մասով։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլերը` կապված թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղություն դարաշրջան» կոնցեպտի իրագործման մասով։ Եվ տարածաշրջանի քարտեզը։ Մնացածը լոկ քաղաքական և հոգեբանական շահարկումներ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր