ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+24 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+23 °C
Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
09:30, 09.08.2022 | mamul.am
8619 | 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում: Ու թեև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սևան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, թերթը պարզել է նրա ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին:

Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, և Սևանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաև այստեղ խաբեց:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:
Ու թեև Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերին տրամադրել է նախագծման թույլտվություն, այնուամենայնիվ, քաղաքաշինական նորմերի խախտումներով է նա կառուցում իր շքեղ առանձնատունը:

Հատկանշական է, որ Հակոբջանյանն իր տունը կառուցում է ճիշտ նույն պայմաններում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանի առանձնատան հարևանությամբ: Ռոմանոս Պետրոսյանը, երբ շրջակա միջավայրի նախարար էր, ակտիվորեն ցանկանում էր քանդել Գասպարյանի առանձնատունը. չհաջողեց: Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը:

Հավելենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում ևս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է և ճանպարհներ է նորոգում: Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
Աջից` առաջինը
Ընտրությունների օրը` ՔՊ շտաբում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր