ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+1 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Արդյո՞ք ռուսը հայի փրկիչն է»․ Արման Յարալյան
10:54, 09.08.2022 | mamul.am
1912 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի ա, բայց պիտի խոստովանենք, որ մեր ազգային արժանապատվությունն էլ, իղձերն էլ ձևակերպվել են ռուսական քաղաքական դարբնոցներում։
Իսկ ինչո՞ւ ա էդպես։

Սրա պատասխանը պատմության մեջ ա, որի փոխարեն մենք լիքը տարեթվեր էինք անգիր անում դպրոցներում, մի բոլ անուններ, բայց ոչ ժամանակի տրամաբանությունը։
Մի թյուր պատկերացում կա, թե Հայաստանը, որ մոնոէթենիկ ա, ուրեմն նաև մի ինքնություն կա հայի, կամ տիպիկ ճիշտ հայ, ու մնացալը, որ մեր պատկերացրած ճիշտ հայից տարբերվում են՝ յա թուրքածին են, յա պարսիկների հետ են խառնվել հաստատ, յա էլ մի բան էն չի։
Այնինչ, եթե մենք պատմությանն իր տրամաբանության մեջ վերաբերվեինք, հաշտ կլինեինք էն հանգամանքի հետ, որ հայի մի բոլ ինքնություններ կան ու մեկը մեկից այլանդակ տարբեր, էնքան տարբեր, որ հաճախ մեկը մյուսին բացառող։ Ու որ դրանք ձևավորվել են պատմական տարատեսակ շարժերի պատճառով ու, որ դա օբեկտիվ իրականությունն ա։

Երբ սրան անլուրջ ենք վերաբերվում, պատվեր չենք իջեցնում մասնագիտական հանրությանը, որ այս երևույթը ուսումնասիրեն, հասկանան պատճառները, հա իրար միս ենք ուտելու, բոլոր ասպարեզներում։

Երբ թվացյալ արտաքին վտանգը գալիս ա, մեծամասամբ օգտվում ենք ռուսական քաղաքական մտքի ծնած հայկական արժանապատվության, ազգայնականության ձևակերպումներից։

Որպեսզի հասկանանք, թե ինչի բազմահազարամյա ժողովուրդն իրա համար չկարաց ձևակերպի, ու տեղը հյուսիսից մի անհասկանալի ծագման այլ սոցիում եկավ ու իրա քաղաքական նպատակների համար դա արեց, պետք ա էս տարածաշրջանը լավ պատկերացնել, սուտ կլինի, եթե մեկը դուրս գա ու վստահ ասի, թե ինքը գերազանց ա պատկերացնում։ Շատ բարդ տարածաշրջան ա, միշտ համաշխարհային շարժերի կամ կենտրոնում, կամ ոտի տակ։
Ուստի մի արժեք պիտի ունենար հայերին էստեղ հավաքելն ու հայանոց սարքելը։

Մեզ թվում ա, թե էս տարածքներում միշտ հայեր են ապրել, մինչդեռ էդպես չի, հայերին բոլորն են օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար, բոլորը բացի հայերից։

Տարել, բերել, կոտորել, նորից զրոյից վեր հառնեցրել ու միշտ մեր փոխարեն որոշել, թե հայ ազգայինը էս անգամ հակաինչն ա։
Նույն ժամանակակից թուրք ազգը, որ նախկին օսմանցին էր, ինչ-որ չափով էլի էթնիկ հայից սարքած միավոր ա։
Ուստի ի՞նչ ա հայն էս պահին։
Մատերիալ, ուրիշ ոչինչ քաղաքականությունների ֆիզիկական մատերիալ, որին կարելի ա կռվեցնել, զոհել, վարձով տալ...

Անկեղծ պիտի լինենք, էսպես են մեզ ընկալում ու դա տրամաբանություն ունի։
Արդյո՞ք ռուսը հայի փրկիչն ա։
Եթե անասնապահը անասունի հոտի փրկիչն ա գայլերի ոհմակից, ապա, այո, ռուսն էլ հայի փրկիչն ա, ինքն ա որոշում՝ երբ և ում վրա ծախի իր ապրանքը։
Արդյո՞ք ուրիշները մեզ ավելի պուպուշ աչքով են նայում։
Ո՛չ, նրանք մեծամասամբ հաշտ են, որ էս ազգը ռուսների վերահսկողության տակ քաղաքական գործիք ա ու ըստ այդմ էլ վերաբերվում են։
Եթե սա տհաճ ա, անարժանապատիվ ա, եսիմ ինչ ա, պետք ա մի քանի պարզ բան, նախ ճանաչել հայի ինքնությունները, հաշտվել էդ հանգամանքի հետ, հետո համատեղ փորձել հասկանալ, թե էդ հայ լինելու մեջ ինչ արժեք կա ընդհանրապես, կարող ա էնքան արժեքավոր ա, որ դրա համար արժի ունենալ սեփական օրակարգով պետականություն, հետո պետք ա ճանաչել աշխարհն այնպես ինչպես կա, այն բարի և չար ձյաձյաներով տարածք չի, աշխարհը կանոնակարգված ջունգլի ա, որը կենդանի օրգանիզմ ա ու ժամանակ առ ժամանակ կանոնները վերանայելու կարիք ա առաջանում, մասնավորապես պետք ա ճանաչել մեզ արածեցնողին, ինչ դարդեր ունի, ինչի ա որոշել հայանոց սարքի էս տարածքում, ում հետ ինչ առևտուր ա անում, ընդհանրապես իրա շահերն ինչ են ում հետ են հատվում, կամ միմյանց բացառում և այլն, ըստ այդմ դա համադրելով հայ լինելու և հայկական պետականություն ունենալու մեր կոնցեպտին, կորոշենք ոնց վարվել էդ հսկայի հետ, հսկաներ եկել ու գնացել են, նրանք էլ իրանց թույլ կողմերն ունեն։
Ո՞նց ա սա հնարավոր անել։ Ես չգիտեմ, առնվազն համապատասխան մասնագիտական հանրություն ա պետք, այն կամ ստեղծում ես, կամ վարձում ես, կամ համատեղ ես անում ոնց չինացիք։
Բայց մի բան հստակ ա, մատից հոտ քաշելով էս տիպի բարդ խնդիրներն անհնար են լուծել,

Էն ինչ դարերով մեզ հետ կատարվում ա, իսկ մենք հա պատմության կրկնություն ենք տեսնում' երբեք էլ դասեր քաղելու չի բերելու, եթե էդ երևույթի պատճառները չես ընկալում։

Անհնար ա ամբողջ հանրությամբ գալ լուծումների, էդպես չի լինում, դրա համար կամ ձևավորվում են ակտիվ մտածողների հանրույթներ, կամ չեն ձևավորվում։
Մինչ օրս ակտիվների մեծ մասը փրկությունը տեսել ա այս կամ այն խոշորին ծառայություն մատուցելու մեջ, այլ դոմինանտ գաղափար չենք ծնել, սա ա փաստը։

Կամ կամ ա էլի, կամ անում ես էս աշախտանքը հստակ իմանալով, որ անգամ թոռդ հնարավոր ա սրա արդյունքները չտեսնի, դա քիչ ա, մի հատ էլ երեք սերունդ զրկանքներ կրես հանուն էս գործի, կամ ապրում ես քո կյանքը, քեզ համար գծված հայ ազգայնական ռամկեքի տրամաբանության մեջ ու երբ պետք ա ուրիշներին, գնում մատաղացու ես դառնում։
Զրկանքն երկու դեպքում էլ կա, մի դեպքում դա ճակատագիր ա դառնում, մյուս դեպքում ընտրություն։
Բա վերջն ի՞նչ տի ըլիլ։ Վերջ ըլիլ չտի, նույն ցիկլով ապրելու ենք, եթե խնդիրներին շարունակենք նայել նույն դիտանկյունից»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր