ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Փորձում են նոյեմբերի 9-ի թղթով Սյունիքը հանձնել ռուս-թուրքական դաշինքին». Արա Արայան
02:06, 12.08.2022 | mamul.am
2832 | 0

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի նախագահը զանգում է Նիկոլին, որ տեղեկանա, թե ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին, հիշեցնում է վերջերս Թեհրանում Այաթոլլաի կողմից Պուտինին ու Էրդողանին արված հստակ ու կոշտ զգուշացման մասին, որ Իրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն:

Իսկ Նիկոլը վերջինիս հիշեցնում է «նոյեմբերի 9»-ի թղթի մասին: Մեջբերում. «Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը»:

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունն ու «ընդդիմությունը» ռուս-թուրքական դաշինքի հետ գործում են Հայաստանի դեմ, փորձում են նոյեմբերի 9-ի թղթով Սյունիքը հանձնել ռուս-թուրքական դաշինքին, բայց Իրանն ու ԱՄՆ-ն դեմ են այս հակահայկական դավադիր ծրագրին, աբսուրդ է, չէ՞:

2018-ի «հեղափոխությունից» հետո միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ Նիկոլը խոսում էր «թավշյա հեղափոխության» մասին: Այնքան խոսեց մինչև ԱՄՆ պետքարտուղար Բոլթոնը Հայաստան այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի եղել, դա սովորական իշխանափոխություն էր:

Լավրովի պլանն իրականացնելու մրցույթը վաղուց էր հայտարարված, 1994-ի «զինադադարը» կնքելու հենց հաջորդ րոպեից: 2018-ին մրցույթը շահեցին Նիկոլն ու ԼՏՊ-ն: Ինչևէ, որևէ մեկը թող սրանց բացատրի, որ «նոյեմբերի 9»-ի թղթի մասին քիչ խոսեն, այդ թուղթն անօրինական է, շատ մոտ ապագայում այդ թղթի ստորագրողները ճանաչվելու են միջազգային հանցագործներ, թղթի կնքահայր Լաձիմիր Լաձիմիրիչն արդեն այդ կոչմանն արժանացել է, իսկ Հայաստանում թուղթ ստորագրողը և գործը դրան հասցրած մարդիկ ու թայֆաները դատվելու են ծանրագույն հոդվածներով: Սթափվե՛ք, տղաներ, ձեր պատկերացրած աշխարհը էլ չկա, նրա մնացուկները փշրվում ու փոքրանում են ամեն ժամ ու րոպե, սթափվե՛ք, գժուկներ:

Արջը յոթ երգ գիտի յոթն էլ «նոյեմբերի 9»-ի մասին... Թող ինձ ներեն արջերը նման վիրավորական համեմատության համր, սրանց կարգի կենդանիներ հողը դեռ չի ծնել...»:

Աղբյուրը` Արա Արայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր