ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Դա ճանշինի աշխղեկի մակարդակի հարց է, ոչ թե՝ վարչապետի»․ Ոսկան Սարգսյան
14:18, 11.08.2022 | mamul.am
3560 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է նապաստակ նկարել, հանրությանն իր մատի շուրջ պտտել
Նիկոլ Փաշինյանն ավելի քան 4 տարի վարչապետ է, Հայաստանը ծանր քաղաքական, տնտեսական վիճակում է, սակայն վարչապետի աթոռին բազմածը երկիրը շարունակում է ղեկավարել ինչպես իր «Հայկական ժամանակ» թերթը, հանրության ուշադրությունը գլխավոր թեմաներից շեղում է դեպի լրատվամիջոցների համար հետաքրքիր, սակայն իրականում մանրուք հանդիսացող թեմաներով։ Կառավարության այսօրվա նիստում նա հայտարարել է, որ Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել։ Դա ճանշինի աշխղեկի մակարդակի հարց է, ոչ թե փաստացի պատերազմի մեջ գտնվող, բազում լուրջ մարտահրավերներ ունեցող երկրի վարչապետի։

Քանի դեռ ընդդիմություն կոչվածը հանրությանը առաջարկելիք օրակարգ, լուրջ թեմաներ չունի, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է նապաստակ նկարել, հանրությանը իր մատի շուրջ պտտել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր