ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +3 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում»․ Ստեփան Դանիելյան
19:42, 13.08.2022 | mamul.am
5263 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում: Մասնավորապես, Գերմանիայում մեծ թվով մարդիկ սկսել են դիմել տեղի հրեական համայնքներին հուդդայականություն ընդունելու համար: Որոշ տեղերում դիմողների քանակը համարժեք է տեղի հրեական համայնքների անդամների թվաքանակին, ինչը հրեաների մոտ խնդիր է առաջացրել:

Եթե բոլորի ցանկությունները բավարարվեն, ապա հրեական համայքները կկորցնեն իրենց էթնիկ բնույթն ու դարերով ձևավորված ավանդույթները: Սակայն դա հրեական համայնքների խնդիրն է, մեզ հետաքրքրողը նման զանգվածային դիմումների դրդապատճառն է:
Քաղաքակրթությունները ձևավորվում են կրոնների արժեքային համակարգերի վրա, քրիստոնյաների՝ Պատվիրանների ու քրիստոնեական ավանդույթների, ծեսերի վրա, մուսուլմաններինը՝ Շարիաթի և այլն:

Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը: Արժեքային փոփոխությունների համար պետք է հարվածել «հին» արժեքները կրող կրոնական ինստիտուտներին ու դա կրող պահպանողական միջին խավին:
Լիբերալիզմի արագարեն փոփոխվող իրարամերժ «արժեքային համակարգը», որը հենված չէ անառարկելի հեղինակության՝ Աստծո կամքի վրա, ստեղծում է արժեքային տուրբուլենտություն, ինչի պատճառով հնարավոր չէ ձևավորել մի նոր քաղաքակրթություն:
Մարդիկ փորձում են նման Քաոսի պայմաններում արժեքային հենման կետ գտնել: Բայց, քանի որ, քրիստոնեությունը, որպես քաղաքակրթություն, Արևմուտքում այլևս պարտված է, մարդիկ այլ կրոններում են փորձում կայունություն որոնել:
Հ.Գ. Քրիստոնեության պարտությունը սկսվեց Ռեֆորմացիայից ու ավարտական ձևակերպումը ստացավ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն դա արդեն այլ թեմա է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր