Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ապշերոնի սուլթանը հայտարարեl է, թե «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»։ Սա բավականին սադրող հայտարարություն է, թեպետ բովանդակային առումով այն ամենևին նորություն չէ՝ Ալիևը դա ասել է տասնամյակներով, երբ հորից ժառանգել է իշխանությունը։ Իհարկե, թե՛ դրանից հետո, թե՛ պատերազմից հետո ոչ մեկ (ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ հայաստանյան ընդդիմությունը, որը սիրում է պատերազմի պատասխանատվության բեռը դնել հայկական կողմի վրա) նրան անարգանքի սյունին չի գամել նման հայտարարություններով բանակցություններն ուղղակիորեն փակուղի մտցենելու համար, ինչպես որ դա ոմանք փորձեցին անել Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության համար, որը, հանուն արդարության, նույնիսկ չէր էլ արվել արցախյան խնդրի կարգավորման տեսլական ներկայացնելիս, այլ 2018թ․ հեղափոխության արժեքաբանական առումով Հայաստանի ու Արցախի նույնականության համատեքստում։ Իսկ սա էական հանգմանաք է, քանի որ բանակցային գործըթնացը ունեցել է մի շարք չգրված կանոններ, ինչպես՝ «ոչինչ համաձայնեցված չէ, թե ամեն ինչ համաձայնեցված չէ», «համանախագահներից ոչ մեկ չի կարող ռազմական կոնտինգենտ ունենալ խաղաղպահ ուժերում», «բանակցությունների վարում՝ առանց կանխորոշելու դրանց արդյունքները» և այլն։ Թվարկվածներից ոչ մեկ չի եղել գրավոր ձևակերպված որևէ թղթի վրա, սակայն համարվել է առանցքային պայմանավորվածություն համանախագահների, կողմերի միջև։ Սակայն այդ չգրված, բայց առկա կանոններից աեռաջինը խախտեց հենց Ալիևը, ով բանակցում էր, սեղանի շուրջ ինչ-որ ինքնորոշման իրավունքներից էին ակնարկում, սակայն հենց դուրս էր գալիս բանակցային սենյակից, հայտարարում էր, թե Արցախը անկախ կարգավիճակ չի ունենալու։ Եվ այդ ամենը կուլ տրվեց թե՛ հայկական կողմից, թե՛ միջազգային հանրության կողմից, որն ամենավտանգավորն էր։ Ալիևը դա արեց տասնամյակով, ոչ մեկ նրան չնստեցրեց մեղադրյալի աթոռին ու պատասխան չպահանջեց, թե ինչու է խախտում բանակցային կանոնների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը՝ «բանակցություններ առանց կանխորոշելու արդյունքը»։ Իսկ հայկական կողմը խոնարհ հարսի նման պահել է այդ կանոնը, երբեք չասելով, թե ինչ կարգավիճակ կունենա Հայաստանը, սակայն կիսաձայն ձևակերպելով, թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», այսինքն՝ սոսկ պատասխան Ադրբեջանի սուլթանի հոխորտանքներին, բայց ոչ երբեք լիարժեք տեսլական հայկական Արցախյան քաղաքականության համար։ Այո՛, թերևս դրա խախտում էր Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, որի այլ կոնտեքստում ասված լինելու մասին խոսվեց վերը, սակայն այն չմարսվեց․ ավելին, փորձեցին ոմանք դրսում ու ներսում ներկայացնել, թե Հայաստանը դրանով սադրեց պատերազմը, մոռանալով, որ Ալիևը դրա ադրբեջանական համարժեքն արել է տասնամյակով ու մարսել է․․․ Ստեփանակերտը պատասխանել է ԱԳ նախարարի շուրթերով։ Դա լավ է։ Երևանը պետք է լուծի Ալիևին պատասխանելու ճկուն, դիվանագիտական ձևակերպմամբ հստակ պատասխանելու խնդիրը, և դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինեն մի քանի կարևոր հանգամանքների հաշվառումն ու որոշ առանցքային որոշակիացումները․ |