ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՔՊ-ի աջակից բանդան երկաթե մահակներով ծեծել է 16-ամյա անչափահասին». ահազանգ
23:06, 14.08.2022 | mamul.am
7506 | 2

Հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանն ահազանգում է. «ՔՊ-Ի ՋԱՏԱԳՈՎ ***Ի ԲԱՆԴԱՆ 16-ԱՄՅԱ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԹԵ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՈՒՌԸ
Քիչ առաջ եմ վերադարձել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Լուսանկարում պատկերված երիտասարդը 16 ամյա Վալերիկ Պողոսյանն է, ով երեկ գիշերը հոր՝ Սուրեն Պողոսյանի հետ տուն վերադառնալիս, Զարթոնք համայնքի ճանապարհին մահակներով դաժանաբար ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց, ավելի ստույգ՝ մի խումբ զարթոնքցիների կողմից (ընդ որում, իր ծոնողի տարիքի), ում կյանքը կարելի է ասել, հրաշքով է փրկվել:
16-ամյա երիտասարդը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ, ինչպես հարազատներն են պատմում, գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, և եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանային և համապատասխան օգնություն չցուցաբերվեր տղային, ապա երիտասարդն ուղղակի արնաքամ կլիներ: Պատճառը՝ Զարթոնք համայնքում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները: Ասում են՝ ՔՊ-ի ջատագովները չեն մարսել, և մուռ են պահել, թե ինչու է ծեծի ենթարկված անչափահասի հայրը՝ Սուրեն Պողոսյանը, 2021-ի ընտրություններին չեզոքություն պահպանել՝ չսատարելով ՔՊ-ականներին, ովքեր էլ այսօր առավոտվանից ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի հետ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ գտնվում են Մեծամորի Ոստիկանության բաժնում:
Հ.Գ
ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՆՄԱՆ «ՄՈՐԹ» ԱՆԵԼ՝
ՀԱՇԻՎ ՄԱՔՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏ՝ ԱՅՆ ԷԼ ՄՈՏԱՎՈՐՊԵՍ 10-15 ՀՈԳՈՎ
ՄԵԿ ԱՌ ՄԵԿ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՅԴ ԱՐՆԱԽՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՈՒ ՄԵԾ ԽԱՅԱՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԻՉ ԱՆՑ....
ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՊԱՔԻՆՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻՆ , ԻՍԿ ԲՈԼՈՐ ՏԻՊԻ ՋՀՈՒԴՆԵՐԻՆ ԱՆԵԼՈՒ ԵՄ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ ՀԱՅՏՆՎԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ»:

Հաջորդիվ լրագրողը գրել է. «ՀԱՅԿԱՇԵՆՑԻ «ԽՈՐՈՇԻ» ԳԱԳՈՒԼԻ ՔԵՌՈՒ ՏՂԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԵՂԵԼ
Ի ԴԵՊ, ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 16-ԱՄՅԱ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԶԱՐԹՈՆՔՑԻ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ Է, ՈՎ ԾԵԾԻ ԺԱՄԱՆԱԿ ՆՍՏԵԼ Է ՏՂԱՅԻ ՎՐԱ, ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՆՐԱՆ ՇԱՐԺՎԵԼ՝ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ ԾԵԾԸ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ:
ՎԵՐՋԻՆՍ, ԱՍՈՒՄ ԵՆ, ՀԱՅԿԱՇԵՆՑԻ ՈՄՆ «ԽՈՐՈՇԻ» ԳԱԳՈՒԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԵՌՈՒ ՏՂԱՆ Է, ՈՎ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՓՐՏԱՑԵԼ Է ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԻ ՇՈՒՔԻ ՏԱԿ:
Ուշագրավ այլ մանրամասները՝ հաջորդիվ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր