ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Նախանձելի կենսագրություն գիտնականի համար». մահացել է արևելագետ, պատմաբան Նինա Գարսոյանը
19:12, 15.08.2022 | mamul.am
2963 | 0

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «99 տարեկանում մահացել է արևելագետ, պատմաբան Նինա Գարսոյանը։ Եղել է Փրինսթոնի համալսարանում դեկան (ի դեպ, առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը), Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սմիթ քոլեջի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ, Փարիզում լույս տեսնող հայագիտական «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» հանդեսի գլխավոր խմբագիրը։
Նախանձելի կենսագրություն գիտնականի, համալսարանականի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր