ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասել է, որ 16 զոհվածներից 14-ի ինքնությունը պարզվել է, կա 8 անհետ կորած: «Փլատակներից առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում, իսկ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են շենքի հետևի գոտում. տարածքը բացազատվել է»,- ասել է նա: «Շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, վտանգավոր է, բայց տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել՝ ինչ կա ներսում»,- հավելել է պաշտոնյան: Հարցին՝ եթե ևս մեկ մարմին էր հայտնաբերվել, ինչպե՞ս է, որ զոհերի թիվն անփոփոխ է, արձագանքել է. «Ես ասացի այս պահի պաշտոնական թվերը. չենք բացառում՝ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կամ ինչ-որ աղբյուրների որոշակի անճշտություններ: Զոհվածների թիվը 16 է»: |