ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին»․ Արտակ Բեգլարյան
22:30, 17.08.2022 | mamul.am
3757 | 0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի գրառումը․ «Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում ևս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:
Տվյալ հրամանագրի և «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է և արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը:
Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին:
Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր