ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պայթյունից ազոտի ու ծծմբի երկօքսիդները մինչև 2.5 -3 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանային կոնցենտրացիան
12:24, 23.08.2022 | mamul.am
2628 | 0

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. «Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացնում է 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով, սակայն Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղադրել է լրացուցիչ շարժական դիտակայաններ, այդ թվում՝ պայթյունի վայրում: Կայաններ են տեղադրվել նաև որոշակի հեռավորության վրա:

Պայթյունից 5 և 10 մ հեռավորության վրա ազոտի ու ծծմբի երկօքսիդները մինչև 2.5 -3 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, սակայն այդ թիվը գնալով նվազում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր