ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Մանկահասակ տղաների՝ տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ». Ս. Հակոբյան
17:26, 24.08.2022 | mamul.am
3259 | 0

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկահասակ տղաների՝ հասուն տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը, կարծում եմ, բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ նրանց ներաշխարհի վրա (հասկանալի պատճառներով չեմ մանրամասնում ):
Հնարավոր է նաև պատճառ հանդիսանա նրանց հոգեսեռական զարգացման տեմպի արագացման՝ հանգեցնելով վաղաժամ հոգեսեռական զարգացման, դրանից բխող հնարավոր բարդություններով:

Այս եզրահանգման եկել եմ երկար տարիների դիտարկման, այցելուների հետ աշխատելու, գրականության ուսումնասիրման հիման վրա:

Ուստի առաջարկում եմ մարզասրահների և լողավազանների կազմակերպիչներին հանդերձարաններում առանձնացնել մանկական գոտիներ»:

Աղբյուրը` Սևադա Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր