ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Գերմանիա. «Հրապարակ»
09:18, 25.08.2022 | mamul.am
7483 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ դատարանից ստացել են արտերկիր մեկնելու թույլտվություն, դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։

Մեզ հայտնի է դարձել, թե ինչ նպատակով և ուր է մեկնել երկրորդ նախագահը։ Նա Գերմանիայի Դաշնություն է գնացել բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ «Սիստեմայի» նիստերին մասնակցելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր