ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Օբաման արժանացել է «Էմմի» մրցանակի
19:36, 04.09.2022 | mamul.am
5867 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանացել է «Էմմի» մրցանակի։ Քաղաքական գործիչը ճանաչվել է «ականավոր հեքիաթասաց»։ Այս մասին է վկայում Ամերիկյան հեռուստատեսության ազգային ակադեմիայի տեղեկատվությունը։

Օբաման իր մրցանակն ստացել է «Մեր մեծ ազգային պարկեր» սերիալի «Հրաշքների աշխարհ» դրվագում նկարահանվելու համար, որը հեռարձակվել է Netflix-ով։ Նախկին առաջնորդը հնչյունավորել է դրվագներից մեկը: Օբամայի մրցակիցներն են եղել դերասանուհի Լյուպիտա Նյոնգոյն, հեռուստահաղորդավար Դեյվիդ Աթենբորոն, սցենարիստ և պրոդյուսեր Քարիմ Աբդուլ-Ջաբարը և կատակերգու Ուոլտեր Կամաու Բելը։

«Էմմի»-ն «Օսկար»-ի հեռուստատեսային համարժեքն է: Հիմնական անվանակարգերում մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Մրցանակները կհանձնվեն, մասնավորապես, լավագույն կատակերգության, դրամայի և մինի-սերիալների համար:

Օբաման ԱՄՆ-ն ղեկավարել է 2009-ից 2017 թվականներին։ Քաղաքական գործիչը Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել «միջազգային դիվանագիտության և մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված արտասովոր ջանքերի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր