ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք». Գայանե Սահակյան
16:24, 05.09.2022 | mamul.am
2445 | 0

Մասնագետները նշում են, որ սեպտեմբերին, շփումների ակտիվացմամբ պայմանավորված, հնարավոր է COVID-19-ի դեպքերի աճ: «Համաճարակային իրավիճակը ողջ աշխարհում, նաև Հայաստանում հարաբերական կայուն է։ Հայաստանում կայուն աճ է գրանցվում օգոստոսի սկզբներից սկսած... Եթե չունենք կանխարգելիչ հակահամաճարակային արգելք, սահմանափակումներ և կա շփումների աճ, սա նշանակում է, որ 14 օր հետո՝ մոտավորապես սեպտեմբերի կեսերից, ավելի մեծ թվերի մասին կխոսենք»,- ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ հիմնականում շրջանառվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամն իր ենթատեսակներով:

«Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք». Գայանե Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր