ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Էդ տեսակի փաստաթուղթը, որը մնում է զուտ կառավարության փաստաթուղթ, որևէ շանս չունի իրագործման և հաջողության». Սերոբ Խաչատրյան
11:37, 07.09.2022 | mamul.am
2758 | 0

«Այս փաստաթղթերն ինչո՞ւ են ձախողվում, որովհետև վերջում դա մնալու է կառավարության և իշխանության վրա: Եվ ո՛չ հասարակական սեկտորը, ո՛չ ուսուցիչները, դասախոսները, ոլորտի մյուս խաղացողները, չեն աջակցելու այս փաստաթղթին, իսկ էս տեսակի փաստաթուղթը, որը մնում է զուտ կառավարության փաստաթուղթ, որևէ շանս չունի իրագործման և հաջողության»,- «Մեդիա կենտրոն»-ում բուհերում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից հավանության արժանացած՝ «Մինչև 2030 թվականը Զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջանական տեսք ստանա Ազգային ժողովում:

«Դրա համար, գործընթացի առումով, շատ կարևոր կլիներ, նախ՝ հիմնական թեզերի շուրջ նախարարությունը կարողանար բոլոր խաղացողներին հավաքել, փակել մի սենյակում և էնքան քննարկումներ աներ, մինչև էս խմբերը, (նկատի ունեմ ՀԿ սեկտոր, միջազգային կազմակերպություններ, առանձին մասնագետներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ-Ս. Խ.), գան ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության, հետո նոր շարադրեր»:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է այս փաստաթուղթն արտացոլում հետպատերազմյան իրավիճակը, այո, կան այդպիսի թեզեր, բայց էլի ես կարծում եմ, որ սա ավելի շուտ ստացվել է շարադրություն, ոչ թե ռազմավարական ծրագիր»,- ասաց փորձագետը:

«Էդ տեսակի փաստաթուղթը, որը մնում է զուտ կառավարության փաստաթուղթ, որևէ շանս չունի իրագործման և հաջողության». Սերոբ Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր