ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Փաստաթղթում շարադրված չէ՝ ինչու 20-25 տարվա ընթացքում հասանք կրթական համակարգի այս վիճակին». Դավիթ Ամիրյան
12:15, 07.09.2022 | mamul.am
4533 | 0

«Խնդիրները, որոնք որ շարադրված են, և որոնք որ շատ «ծանր» խնդիրներ են, չի շարադրված ու չի ներկայացված դրանց պատճառները: Ինչպես եղավ, որ մենք էսօր ունենք նման վիճակագրություն: Կարծում եմ, որ ծրագիրը մշակելիս՝ գործողությունների հաջորդ քայլը պիտի լինի այն, որ տրվի գնահատական և հասկացվի, թե ինչու 20-25 տարվա ընթացքում մենք հասանք կրթական համակարգի այս վիճակին»,- «Մեդիա կենտրոն»-ում բուհերում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ, գնահատական տալով Կառավարության կողմից հավանության արժանացած «Զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին, ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

«Եթե չենք կարողանալու դա բացահայտել, մնացած գործողությունները, որ պետք է ներկայացվեն, չեն համոզելու, ո՛չ էլ լուծելու են այս խնդիրները, որովհետև փաստաթղթում ներկայացված է միայն հետևանքը»,- նշեց փորձագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր