ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Օնիկ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո. «Հրապարակ»
09:30, 08.09.2022 | mamul.am
5907 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կալանավորվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել․ մեկը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Սեպտեմբերի 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց պատերազմի սկզբում, մինչև ծանր վիրավորվելը, Արցախի ՊԲ հրամանատար աշխատած Ջալալ Հարությունյանին: Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք: Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։ Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, և Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր