ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
«Ադրբեջանը սկսում է Նռնաձորից և ավարտում՝ Երևանով»․ Փաշինյան
11:48, 13.09.2022 | mamul.am
8159 | 1

«Երբ խոսակցություն է գնում, օրինակ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ ու բնոշորմամբ՝ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ ու դրանց անունները նրանք իրենց ելույթներում արձանագրում են, խոսում են դրանց մասին, չնայած մեծ հաշվով պիտի արձանագրենք, որ երբ նման բովանադակության հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով, և ավարտում ՀՀ մայրաքաղաք Երևանով»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ ու հայտարարություններ, կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային, վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր