ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն՝ ավելի մոտենալով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանը
20:30, 13.09.2022 | mamul.am
4942 | 0

Ռումինիայում անցկացվող շախմատի՝ աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստ Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 8 միավորով միանձնյա առաջատարն է։
Ութերորդ տուրում Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Այան Ալլահվերդիևայի նկատմամբ, որը մեկ միավորով հետ մնաց Մկրտչյանից և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր