ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Առնանդամների միակ թանգարանը
00:16, 28.09.2012 | mamul.am
26695 | 0

Իսլանդիայում գործում է աշխարհում միակ առնանդամների թանգարանը: Այն բացել է այս երկրի բնակիչ` թոշակառու Սիգուրդուր Հյարթարսոնը: Մինչև վերջերս թանգարանում ցուցադրվում էին միայն կենդանիների առնանդամներ, սակայն նախօրեին հայտնվել են նաև մարդկանց սեռական օրգաններ: Հյարթարսոնի հավաքածուն ունի 95 տեսակի կենդանիների առնանդամներ: Դրանցից ամենամեծը կաշալոտինն է, որը կշռում է 75 կգ: Ամենափոքրը դաշտամկանն է, որն ընդամենը երկու միլիմետր է:
Թանգարանում ցուցադրված են նաև քանդակներ: Մասնավորապես, միայն վերջերս ցուցադրության են հանվել 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Իսլանդիայի հավաքականի տղաների առնանդամների քանդակները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր